Translate

Best Blogger Tips

www.bravo.am

Հայաստանը կներկայացնի Դալիթան` “Welcome To Armenia” երգով : )
Դեկտեմբերի 3-ին բոլոր թռիչքների ուղղությունները, Դալիթա Ավանեսյանի “հարվերով”,  փոխվելու են դեպի Հայաստան:). Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա “Մանկական Եվրատեսիլ 2011”-ը:

“Եվրատեսիլ 2011”-ի հայաստանյան ներկայացուցիչ Դալիթան
Ինչպես արդեն գիտեք, սեպտեմբերի 17-ին Հայաստանի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կայացած մրցութային համերգի ժամանակ պարզ դարձավ, որ Հայաստանը  ներկայացնելու է Դալիթա Ավանեսյանն իր  “Welcome To Armenia” երգով:
Մրցութային համերգը վարում էին “Եվրատեսիլ”- ի հայաստանյան պատվիրակության ղեկավար  Գոհար Գասպարյանն ու “Մանկական Եվրատեսիլ 2010”-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը:
Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցության 135 հայտ է ստացվել, որոնցից 16 լավագույններն էլ մասնակցեցին մրցութային համերգին: Հաղթողն ընտրվել է ժյուրիի եւ հեռուստադիտողների SMS քվեարկության 50/50 հարաբերությամբ:
Մրցութային համերգին ներկաների համար ֆավորիտ էին “Ռազմիկ եւ ընկերներ” խումբը, “Դո-Ռե-Մի”-ն, Դալիթան, Նադյան, Մերին, Սոնան եւ Վահագն Գրիգորյանը, որոնց երկրպագողների ձայները լսվում էին ոչ միայն տաղավարում, այլեւ դրանից դուրս:):





16 մասնակիցն էլ բարձր տրամադրությամբ են բեմ բարձրացել: Վլադիմիր Արզումանյանը, ում շնորհիվ էլ այս տարի մրցույթը կկայանա Հայաստանում, ետնաբեմում ընկերներին քաջալերում էր, խորհուրդ  տալիս չհուզվել. “Իրենք իմ ընկերներն են, ասել եմ, որ լավ կլինի, կուզեի` բոլորն էլ հաղթեն, բաց մեկն է հաղթելու”, – BRAVO.am-ին ասաց “Մանկական Եվրատեսիլ 2010”-ի հաղթողն ու հավելեց, որ իր ֆավորիտի անունը չի տա, որպեսզի “մյուս մասնակիցները չնեղանան:)”:
Հաղթողի անունը պարունակող ծրարը բացելուց եւ Դալիթայի անունը տեսնելուց  հետո Վլադիմիրը մեծ ոգեւորություն ապրեց, իսկ ետնաբեմում ասաց`“Կարող ա էս տարի էլ հաղթենք:)”:






Դալիթա Ավանեսյանն  ուրախության արցունքներով  ընդունեց իր հաղթանակը: “Քանի որ  մրցույթն այստեղ է անցնելու, երգը գրելուց ուզում էի հենց Հայաստանի մասին լիներ: Ինձ օգնել է իմ ուսուցչուհին` Էմմա Ասատրյանը, հիմա ամեն ինչ անելու եմ, որ լավ ներկայացնեմ Հայաստանն, իսկ ինձ ձայն տվողները չհիասթափվեն”,- BRAVO.am-ի հետ զրույցում ասաց հայաստանյան նախընտրական փուլի հաղթողը:
Էմմա Ասատրյանն էլ հետեւյալն ասաց. “Ես արտերկրում սովորել եմ, Դալիթան` ապրել, երկուսս էլ զգացել ենք հայրենիքի կարոտն ու այս երգով ուզում էինք արտահայտել այն, ինչ կուտակվել էր մեր մեջ` բոլոր հայերին հրավիրելով Հայաստան”:
Ի դեպ, Դալիթայի եւ նրա խմբի անդամների զգեստների հեղինակը Լիլիթ Մարգարյանն է: Դեկտեմբերի 3-ին կայանալիք  մանկական երգի  համաեվրոպական  մրցույթի համար նոր շոուի կամ զգեստների մասին կխորհրդակցեն Հանրային հեռուստատեսությունն ու “Եվրատեսիլ”- ի հայաստանյան պատվիրակությունը, ինչին  BRAVO.am-ը դեռ կանդրադառնա:
Մրցութային նախընտրական փուլի ավարտին 16 մասնակցին Հանրային հեռուստաընկերությունը պատվոգրեր հանձնեց, իսկ մասնակիցները պրեմիերայով հանդես եկան` կատարելով հատուկ  “Մանկական Եվրատեսիլ 2011”-ի համար գրված երգը, որը կհնչի նաեւ դեկտեմբերի 3-ին:
www.bravo.am Best Blogger Tips

No comments:

Post a Comment

DALITA OFFICIAL FAN CLUB