Translate

Best Blogger Tips

www.aniqochar.dinamica.am

ԴԱԼԻԹԱՆ <Մանկական Եվրատեսիլ 2011>-ի հայ պատվիրակ

 Արդեն իսկ պարզ է, թե ով է այս տարի մեր երկիրը ներկայացնելու <Մանկական Եվրատեսիլ 2011-ում>: SMS քվեարկությամբ և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրությամբ հաղթող ճանաչվեց, և իրավունք ստացավ Հայաստանը ներկայացնելու խոստումնալից աղջնակ ԴԱԼԻԹԱՆ: 
 Նա ներկայացնելու է իր երգը և բոլոր հայրենակիցներին դարձի կոչ է անելու:
 - Քանի որ մրցույթն այստեղ` մեր երկրում է անցնելու, երգը գրելուց ուզում էի, որ մեր երկրի` Հայաստանի մասին լիներ: Ինձ օգնել է երգի ուսուցչուհիս` Էմմա Ասատրյանը, իսկ այժմ ամեն ինչ անելու եմ երկիրս լավագույնս ներկայացնելու համար,-ասաց փոքրիկ երգչուհին:
ԴԱԼԻԹԱՅԻ հետ <Մանկական Եվրատեսիլի> շրջանակներում, բավականին  փորձառու թիմ է աշխատում: Երգի համահեղինակներ են` Դալիթան և  Էմմա Ասատրյանը, բեմական հագուստի հեղինակը` Լիլիթ Մարգարյանը, պարուսույցը` Նելլի Կարապետյանը, ԶԼՄ-երի հետ աշխատանքի համակարգումը` <Անի Քոչար փրոդակշնի>: Հավանաբար նաև այդ պատճառով է, որ նախորդ տարվա այդ մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանը հայտնեց իր կարծիքը. <Կարող ա էս տարի էլ հաղթենք>:
<Անի Քոչար փրոդակշն> ընկերությունը և <Ես> ամսագիրը, որ ամբողջ մրցույթի ընթացքում օժանդակել էր  Դալիթային, շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին եղան մեր և երգչուհու կողքին, և ակտիվորեն քվեարկեցին հենց նրա օգտին:

Հ.Գ. Ի դեպ, երեկ` 19.09.11-ին, մեր Դալիթայի տարեդարձն էր: Ի տարբերություն նախորդ տարվա մեծ տոնական երեկոյին, այս տարի երգչուհու ծննդյան օրը նշվեց փակ միջոցառմամբ, որին ներկա էինք նաև մենք: Դալիթայի 12-ամյակի ամենամեծ նվերը հենց մրցույթին մեր երկիրը ներկայացնելն է, ինչի համար շնորհավորում ենք նրան:
    Best Blogger Tips

    No comments:

    Post a Comment

    DALITA OFFICIAL FAN CLUB