Translate

Best Blogger Tips

Դալիթա. Ջասթինի Բիբերի հետքերով

Ուուուո¯ւֆ, վերջապես հանձնեցի նաև երաժշտական դպրոցիս քննությունները և ստացա ավարտական վկայականս: Թե չէ արդեն երկու կես էի լինում` բացօթյա համերգներ, հյուր` <Երևան> հեռուստաընկերության <Օրը ցերեկով> ծրագրին, նկարահանումներ ATV հեռուստաընկերության <Տանը մենակ> մանկական հաղորդման համար, հյուրընկալություն Ararat FM-ին և այս ամենին զուգահեռ` քննություններ դաշնամուրից ու երաժշտական այլ առարկաներից: Այնպես որ, կարող ես շնորհավորել ինձ, քանի որ ես էլ արդեն կարող եմ սիրածս գործով զբաղվելուց բացի դասերի փոխարեն մտածել հանգստի մասին, առավոտյան փոքր-ինչ երկար քնել ու մի քիչ ավելի երկար ժամանակ հատկացնել դեռահասներիս սիրած աստղերի մասին համացանցում նորություններ փնտրելուն:

Մի գաղտնիք բացեմ. շաաաա¯տ էի ուրախացել, երբ ընդհանուր նմանություններ էի բացահայտել իմ ու կանադացի երգիչ, դերասան Ջասթին Բիբերի միջև. երկուսս էլ երգում ենք վաղ տարիքից, երկուսս էլ նկարահանվում ենք ֆիլմերում (ես դեռ որ երգիծական-խաղարկայինում), երկուսս էլ տիրապետում ենք միանգամից մի քանի երաժշտական գործիքի` դաշնամուրի և կիթառի, Ջասթինը նաև` հարվածայինի: Եթե այսպես շարունակվի, ապա միջազգային ճանաչվածությունն էլ Ջասթինի պես ինձ <կվարակի> ու գուցե մի օր էլ ես սեփական օծանելիքս թողարկեմ` ինչպես Ջասթինը իր <Someday by Justin Biber>-ը: Այնպես որ, Ջասթինի երկրպագուներ, գրոհեք երևանյան օծանելիքների խանութները. ես որ արդեն անցել եմ գրոհի :) : Իհարկե, Ջասթինի պես եռանդուն կաշխատեմ` աչքաթող չանելով սեփական կարիերաս. ամռան ընթացքում կթողարկեմ նոր տեսահոլովակ ու նոր երգ. մեկ էլ տեսար` Ջասթինը հավանեց :)


www.esyes.am
Best Blogger Tips

No comments:

Post a Comment

DALITA OFFICIAL FAN CLUB