Translate

Best Blogger Tips

Դալիթա. Փոքրիկ աղջկա մեծ հաջողությունները

Դալիթա Ավանեսյանը, չնայած փոքրիկ տարիքին արդեն հասցրել է մասնակցել երաժշտական, պարային ու գեղեցկության մրցույթների` գրավելով առաջին հորիզոնականներ, ստացել ոսկե մեդալ: 11-ամյա երգչուհին վերջերս հեռուստադիտողին ներկայացավ իր նոր` 4-րդ տեսահոլովակով, որը կոչվում է«Պարիր ինձ հետ». սրան նախորդել են«Ծնունդդ շնորհավոր», «Բարի առավոտ», «Հայաստան» տեսահոլովակները, որոնք ընդգրկված են«Փայլող աստղեր» հավաքական ձայնասկավառակներում:
11-ամյա Դալիթան (անունն ամենևին էլ բեմական չէ, Դալիթայի մայրն այն ընտրել է «Աստվածաշնչից», որ նշանակում է փոքրիկ աղջիկ) երգում է 6 տարեկանից, հաճախում պարի, դաշնամուրի, կիթառի և վոկալի դասերի, իսկ արձակուրդներին զբաղվում է սպորտով` մեծ թենիսով և լողով:Այս տարի «Ջրահարս» երգով «Մանկական Եվրատեսիլ-2010» հայաստանյան ընտրական փուլի եզրափակիչ փուլ հասած և լավագույն հնգյակում հայտնված փոքրիկ երգչուհու «Պարիր ինձ հետ» նոր երգի խոսքերի հեղինակը Ներսես Մարգարյանն է, իսկ երաժշտությանը` Մովսես Մարգարյանը:

«Տեսահոլովակի միտքը մայրիկինս է, սակայն ես էլ իմ ցանկությունն եմ ավելացրել, և այդպես նկարահանվել է տեսահոլովակը»,- ասաց Դալիթան: Փոքրիկ երգչուհին տեսահոլովակում պարում է, երգում` դրսևորելով նաև իր դերասանական ունակությունները: Տեսահոլովակում նկարահանվել են մի շարք հայտնի մարդիկ` Շուշան Պետրոսյանը,«Մանկական Եվրատեսիլում» հաղթած Վլադիմիր Արզումանյանը, Ջուսը, Գրիշա Աղախանյանը, Նիկ Էգիբյանը, Արմեն Ադոնցը, «Արմենոիդս» խմբի Էդգարը, դերասան Արտաշես Ալեքսանյանը, Վանուշ Խանամիրյանը, ճարտարապետ Լևոն Թոքմաջյանը և այլք: Դալիթան ասում է, որ տեսահոլովակում նկարահանվել են բոլոր այն մարդիկ, ում հետ շփվել է. «Նրանց առաջարկել ենք նկարահանվել իմ տեսահոլովակում, նրանք էլ սիրով համաձայնվել են:Կուզեի, որ տեսահոլովակումս լինեին նաև Անդրեն, Սիրուշոն, Հայկոն և մյուսները»:

Երգչուհին խոստովանեց, որ կուռքեր չունի և չի ցանկանում որևէ մեկին նմանվել, սակայն կան երգիչներ, որոնց հետ Դալիթան կցանկանար զուգերգ կատարել, իսկ թե ում հետ, առայժմ հստակ որոշված չէ:Երգչուհին նախընտրում է երաժշտական բոլոր ոճերը. «Սիրում եմ լսել ցանկացած երաժշտություն` դասական, փոփ և այլն»: Վերջերս Դալիթան նկարահանվեց նաև «Խաղ ու պար» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում, որում երգել են «Եվրատեսիլին» մասնակցած լավագույն երեխաները: Բացի երաժշտական մրցույթները, Դալիթան շարունակում է մասնակցել նաև գեղեցկության մրցույթների. արդեն իսկ հրավերներ ունի Իսպանիայից և Եգիպտոսից: «Երազում եմ թռչողգորգ և կախարդական փայտիկ ունենալ, որ կարողանամ իրականացնել բոլոր երեխաների երազանքները»,- մանկան անկեղծությամբ նկատեց փոքրիկ երգչուհին`հավելելով, որ շատ կցանկանար նաև, որ մեր երկրում «Դիսնեյ Լենդ»լիներ: Նա էլ բոլոր փոքրիկների պես շատ է սիրում ֆիլմեր դիտել և վերջին շրջանում հատկապես հավանել է «Հարի Փոթեր-7» ֆիլմը:  Ի վերջո,գեղեցկուհո՞ւ, պարուհո՞ւ, թե՞ երգչուհու կարիերա. ո՞րը կնտրես` մեր հարցին Դալիթան միանգամայն անսպասելի պատասխան տվեց. «Ուզում եմ բժշկուհի դառնալ` պապիկիս ու մորաքրոջս նմա»:
www. esyes.am
Best Blogger Tips

No comments:

Post a Comment

DALITA OFFICIAL FAN CLUB