Հարցազրույց Դալիթա Ավանեսյանի հետ-http://www.facebook.com/jescarm2011
- Ինչպե՞ս սկսվեց քո կարիեռան:
- 2,5 տարեկան էի երբ նկարահանվեցի խաղալիքների գովազդային տեսահոլովակում, որին հաջորդեցին այլ գովազդային տեսահոլովակներ:Առաջին անգամ բեմ բարձրացա 5 տարեկանում, որտեղ մասնակցում էի գեղեցկության ու նրբագեղության մրցույթին և հաղթեցի,որից հետո եղան շատ այլ բեմեր որտեղ մենապարեր էի պարում և ունեցա հաղթանակներ ու մեդալներ: Վարում էի մանկական լուրեր և շոուներ:Եվ երգի ասպարեզում 2007-ին երբ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան կատարող պատանի երաժիշտների մրցույթ փառատոնին դարձա դափնեկիր շատ վոքևորվեցի և ավելի շատ ձգտեցի դեպի երգարվեստը:
- Ինչպե՞ս ես վերաբերվում քննադատություններին:
- Նայած ով է քննադատում և ինչը, եթե քննադատությունն տեղին է և ճիշտ իհարկե ընդունում եմ և հարգում եմ կարծիքները:
- Ի՞նչն է քեզ առաջ մղում զբաղվել երգարվեստով:
- Իմ սերը երգարվեստի և երաժշտության նկատմամբ, իսկ հիմա իմ այս մեծ հաջողությունը ևս ինձ առաջ է մղում:
- Ազատ ժամանակ ինչո՞վ ես սիրում զբաղվել:
-Տարբեր պարապմունքների պատճառով ազատ ժամանակ շատ չեմ ունենում, իսկ երբ ունենում եմ հանգստյան ժամին հեռուստացույց եմ դիտում, զբոսնելու եմ գնում, համակարգչով ընթերցում, խաղեր խաղում կամ նամակներս եմ ստուգում:
- Ի՞նչ կմաղթես Մանկական Եվրատեսիլի 2011-ին մասնակցություն ունեցող ընկերներիտ:
-Ուրախ եմ որ ծանոթանալու և շփվելու եմ իրենց հետ, իրենց կասեմ Welcome To Armenia, մեր ազգը շատ հյուրասեր է: Ցանկանում եմ, որ վայելեն մեր ազգի հյուրընկալությունը և լավ հուշերով վերադառնան իրենց երկրները:
- Ի՞նչ է քեզ համար Հայաստանը
-Ամեն ինչ:Իմ հայրենիքը իմ մեծ տունն է, որտեղ ինձ պաշտպանված եմ զգում:
Ի՞նչ կարծիք ունես Մանկական Եվրատեսիլ 2011-ին կամավորական խմբի մասին, արդյոք անհրաժեշտ ես համարում նրանց գործունեությունը և իրենց համագործակցությունը պաշտոնական կողմի հետ:
-Շատ լավ կարծիք ունեմ իրենց մասին, ողջունելի է իրենց համագործակցությունը և իրենց դրական լիցքերը:Շատ եմ հավանել իրենց պատրաստած ֆիլմերը , որտեղ շատ լավ անգլերեն են խոսում:
- Քո ամենասիրելի երկիրը ո՞րն է:
-Իհարկե Հայաստանը, իսկ քանի որ դեռ չեմ ճամփորդել արտերկրներ շատ եմ ցանկանում տեսնել Ֆրանսիան և այնտեղի Դիզնեյլենդը, Իտալիան, ԱՄՆ-ն, Երուսաղեմում մեր քրիստոնեական սրբավայրերը, Եգիպտոսը:
- Ի՞նչ կմաղթես այն երեխաներին, ովքեր չհաղթեցին Հայաստանյան նախընտրական փուլում
-Ցանկանում եմ ասել,որ երբեք թույլ չտան որ ընդհանրապես մրցույթները ազդեն ընկերության և հարաբերությունների վրա, ու բոլորին մաղթում եմ նորանոր հաջողություններ:
- Ի՞նչ ակնկալիքներ ունես այս տարվա Մանկական Եվրատեսիլից:շ
-Վստահ եմ, որ ամեն ինչ կլինի շատ լավ ու բարձր մակարդակով:
10. Ու՞մ կցանկանայիր տեսնել հաջորդ տարի Մանկական Եվրատեսիլ 2012-ում Հայաստանը ներկայացնելիս:
-Ում որ ընտրի և բարձր գնահատր մասնագիտացված ժյուրին և մեր ժողովուրդը:
11. Այլ երկրների կողմից ընտրված ո՞ր երգն է քեզ դուր եկել:
-Դեռ չեմ հասցրել բոլորը լսել, նաև որոշ երկրներում դեռ չի անցկացվել նախընտրական փուլը, առայժմ լսել եմ Ռուսաստանի և Ուկրաինայի երգերը:
12. Ի՞նչ կմաղթես բոլոր երեխաներին :
-Բոլոր երեխաներին ցանկանում եմ, որ ունենան անհոգ մանկություն, միշտ ժպտան խաղաղ երկնքի տակ, բարիությամբ հավատքով և աշխատասիրությամբ դեպի առաջ ձգտեն ու հասնեն իրենց նպատակներին:
Շնորհակալ եմ պատասխանների համար:
-Խնդրեմ, միշտ պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին:
/Դալիթա/
http://www.facebook.com/jescarm2011
No comments:
Post a Comment