Translate

Best Blogger Tips

Դալիթան կներկայացնի «Մամ ջան» երգը

«Մանկական Եվրատեսիլին» մասնակցած պատանի մեր ներկայացուցիչները` Դալիթան, «Compass band»-ի տղաներն ու դասական «Եվրատեսիլին» մասնակցած Նարեկ Կազազյանը կատարել են «Sweety baby» երգը: Երգչուհին այդ համարի ընթացքում կիթառ նվագելու հնարավորություն է ունեցել, իսկ երգի կրկներգը կատարել է ջազ-սոուլ ոճում:


Հարցին, արդյոք հնարավոր է հետագա համագործակցություն «Compass band»-ի տղաների հետ, Դալիթան պատասխանեց. «Գոհար Գասպարյանի մտահղացմամբ մենք հանդես եկանք համատեղ համարով: Միգուցե հետագա համագործակցություն էլ լինի, որովհետև շատ հաճելի էր աշխատել տղաների հետ»:

Այժմ երգչուհին օր ու գիշեր աշխատում է նոր երգի համար, որը նվեր է երգահան Էդմոնդ Մակարյանի կողմից: Դալիթայի նոր երգը, որն առաջիկայում նաև տեսահոլովակ կունենա, կոչվում է «Մամ ջան»: «Մարտի ութին կլինի երգի պրեմիերան, այն կնվիրեմ բոլոր մայրերին ու կանանց»,- esyes.am-ին ասաց Դալիթան: Ի դեպ, այս երգը տարբերվելու է Դալիթայի կատարած մյուս երգերից. Այն ավելի մեղեդային է: Երգի գործիքավորումը կատարել է Գարիկ Գևորգին:
esyes.am-ի հետ զրույցի վերջում երգչուհին հաջողություն մաղթեց ու հաղթանակ ցանկացավ «Դորիանս»-ին, մասնավորապես` Գոռ Սուջյանին:







Best Blogger Tips

No comments:

Post a Comment

DALITA OFFICIAL FAN CLUB