Translate

Best Blogger Tips

Դալիթան Եվարտեսիլից հետո



Չնայած Մանկական Եվրատեսիլ 2011-ը արդեն անցյալում է, սակայն մրցույթում մեր ներկայացուցիչը` Դալիթան, շարունակում է մնալ լրագրողների և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Ձեզ ենք ներկայացնում Դալիթայի` http://hayyer.com կայքին տված նոր հարցազրույցը:
3 ամիս առաջ էր, երբ Հայաստանը հյուրընկալեց “Մանկական Եվրատեսիլ- 2011” եվրոպական ամենահեղինակավոր երգի մրցույթը: Այդ կարևոր երգի ստուգատեսում մեր երկիրը ներկայացրեց Դալիթան` իր  “Welcome to Armenia”  երգով: Հետաքրքիր է, թե ինչով էր զբաղված մեր երգչուհին Մանկական Եվրատեսիլից հետո.
- Եվրատեսիլից հետո սկսվեցին ամանորյա նկարահանումները և համերգները, հետո սկսվեցին արձակուրդները և դա առիթ էր, որ մի քիչ հանգստանամ, որ հետո սկսեմ նոր գործունեություն, և հիմա արդեն պատրաստում եմ նոր երգ, -նշեց Դալին, հավելելով, որ դեռ չի ցանկանում երգի գաղտնիքները բացել:
Մեր տաղանդավոր փոքրիկը շարունակում է աշխատել մեծ ակտիվությամբ ու էլ ավելի կատարելագործվել այս ասպարեզում:Նա այս տարի արդեն հասցրել է մասնակցել մի շարք միջոցառումների, այդ թվում առաջին Տիկնոջ հովանու ներքո անցկացված “Հույսի նավակ” և բանակի օրվա կապակցությամբ տեղի ունեցած համերգներին:
Մեզ հետաքրքրեց նաև այն հարցը, որ  էլի կմասնակցի ՞  արդյոք Դալիթան  Եվրատեսիլին` հաջորդ տարիների ընթացքում.
- Մրցույթի կանոններով ես այս տարի չեմ կարող մասնակցել, իսկ ապագայում`տեսնենք:
Իսկ վերջում, Դալիթան  բոլոր երեխաներին մաղթեց անհոգ մանկություն, ապրեն խաղաղ, առաջնորդվեն հավատքով և բացի այդ, լինեն աշխատասեր, որ հասնեն իրենց նպատակներին:
 http://eurovisionist.wordpress.com
Best Blogger Tips

No comments:

Post a Comment

DALITA OFFICIAL FAN CLUB