Translate

Best Blogger Tips

Հետեվրատեսիլյան բարևներ, ամանորյա պաչիկներ :)

 <Մանկական Եվրատեսիլ 2011-ն> էլ ավարտվեց ու պատմություն դարձավ, եվրատեսիլյան եռուզեռն էլ: Սակայն չավարտվեց տոնի զգացումը. Ամանոր է` բոլորիս ամենասիրած տոներից մեկը: Եթե ամեն Նոր տարուն ես երազանք եմ պահում` հավատալով, որ անպայման կիրականանա, այս անգամ իմ երազանքը կատարվեց մինչ Ամանորը. այժմ արդեն ուրիշ երազանք ունեմ պահելու :) Հիմա ինձ մնում է շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր <Եվրատեսիլի> ողջ ընթացքում աջակցել են ինձ ու կողքիս եղել, ոգևորել ու հավատացել են մեր հաղթանակին, իսկ հեղինակավոր այդ մրցույթում 5-րդ տեղը գրավելը պակաս հաղթանակ չէ: Հիմա ես ավելի հպարտ եմ նրա համար, որ ոչ միայն Եվրոպան գնահատեց իմ ելույթը, այլև մեր մասնագետները: Դա ինձ համար ամենամեծ գնահատականն ու նվերն էր Ամանորից առաջ: Բայց դա չի նշանակում, որ ամանորյա նվեր էլ չեմ ուզում :) Ամեն տարի բոլորի պես ես էլ անհամբեր սպասում եմ Ամանորի կախարդական գիշերվա տասներկու զարկերին ու… Ձմեռ պապի նվերին:Ճիշտն ասած, մի քիչ էլ տխուր եմ, որ ավարտվեց Ճագարի (Կատվի) 2011թ., քանի որ այն նաև իմ տարին էր. վախկոտ կենդանին լավ էլ համարձակ գտնվեց ու հաջողակ տարի ինձ նվիրեց. շնորհակալ եմ քեզ, Ճագարիկ: Դե ինչ, Վիշապ, հուսով եմ` դու էլ կսիրես ինձ ու ոչ պակաս հաջողակ տարի կբերես ինձ ու իմ ընտանիքին, բոլոր-բոլորիս:Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան` աշխարհի ամենաբարի տոների կապակցությամբ:
Best Blogger Tips

No comments:

Post a Comment

DALITA OFFICIAL FAN CLUB