Translate

Best Blogger Tips

Դալիթա. բացառիկ հարցազրույց Մանկական Եվրատեսիլի հայ դեսպանի հետ :)

 http://eurovisionclub.wordpress.com

      Դեկտեմբերի 3–ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի մեր այս տարվա մասնակիցը`Դալիթան,   արդեն նախապատրաստական աշխատանքների բուռն գործունեության մեջ է:  Եվ չնայած իր զբաղվածությանը` երգչուհին  սիրով համաձայնվեց հարցազրույց տալ մեր բլոգին, ինչի համար անչափ շնորհակալ ենք փոքրիկ երգչուհուց: Իսկ մենք էլ մեր հերթին սիրով ձեզ ենք ներկայացնում Դալիթայի հետ ունեցած մեր հարցազրույցը :)
-Դալիթա՛, ինչպե՞ս որոշվեց քո մասնակցությունը Մանկական Եվրատեսիլ 2011-ի նախընտրական փուլին:
-Լինելով երգի ասպարեզում` հետևում եմ մանկական մրցույթներին և որոշեցի այս տարի էլ մասնակցել:
-Իսկ ու՞մ օգնությամբ ստեղծվեց “Welcome to Armenia” երգը:
-Իմ շատ սիրելի ուսուցչուհի Էմմա Ասատրյանն է ինձ օգնել երգի ստեղծման հարցում, որի գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, իսկ զուռնան նվագել է Վարդան Գրիգորյանը:
-Արդեն հասցրե՞լ  ես լսել մրցակիցներիդ երգերը, և, եթե այո, ու՞մ ես համարում քեզ համար լուրջ մրցակից:
-Որքանով որ տեղյակ եմ, դեռ ոչ բոլոր մասնակից երկրներում են ավարտվել նախընտրական փուլերը: Լսել եմ Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բելառուսի, Մակեդոնիայի և Լիտվայի կատարումները: Չեմ ուզում ոչ մեկին առանձնացնել:  Բոլորն էլ պատրաստված են, և, քանի որ սա մրցույթ է, բոլորս էլ միմյանց մրցակիցներ ենք համարում:
-Իսկ մեծերի Եվրատեսիլին, առհասարակ,  հետևու՞մ  ես: Կա՞ մի մասնակից( ոչ հայազգի), ում հետ կցանկանայիր զուգերգ ունենալ:
Դալիթան և 2010թ.-ի Մանկական Եվրատեսիլի հաղթող Վլադիմիր Արզումանյանը
-Այո, ինչ Հայաստանը մասնակցել է, միշտ էլ հետևել եմ: Տղաներից կցանկանայի Դիմա Բիլանի կամ Ալեքսանդր Ռիբակի հետ զուգերգ ունենալ :) , իսկ աղջիկներից` Լենա Մեյերի կամ Ռուսլանայի հետ :) Աղջիկ հաղթողների երգերից իմ երգացանկում երգել եմ  թե ՛Լենայի (“Satellite”)  և թե ՛Ռուսլանայի (“Wild dancers”) հաղթող երգերը :)
Դալիթան սիրելի ուսուցչուհու` Էմմա Ասատրյանի հետ :)
-Իսկ ինքդ քեզ հետագայում տեսնու՞մ  ես մեծերի Եվրատեսիլում:
-Ցանկություն ունեմ: Երբ ժամանակը գա, կմտածեմ այդ մասին :)
-Եվ վերջում, կցանկանայի իմանալ, թե ինչ ծրագրեր ունես ապագայի հետ կապված: Շարունակելու՞ ես հանդես գալ, որպես երգչուհի, թե ՞այլ ծրագրեր ունես:
_Այժմ մասնակցում եմ Եվրատեսիլին: Մրցույթից հետո  կմտածենք նոր ծրագրերի մասին: Իհարկե՛,  կշարունակեմ երգը ուսուցչուհուս օգնությամբ, բայց ցանկանում եմ անպայման ունենալ նաև այլ մասնագիտություն, որի մասին դեռ ժամանակ ունեմ մտածելու :)
Eurovisionclub-ը հաջողություն է մաղթում Մանկական Եվրատեսիլի մեր այս տարվա դեսպան Դալիթային` ցանկանալով նրան հաջող ելույթ, ուրախ տրամադրություն և տրամադրվածություն, ինչպես նաև  մեծ հաղթանակներ թե՛ մրցույթում, թե ՛դրանից դուրս :) 
http://eurovisionclub.wordpress.com
Best Blogger Tips

No comments:

Post a Comment

DALITA OFFICIAL FAN CLUB