Translate

Best Blogger Tips

http://esyes.am/


Ինչ են խոսում: <Մանկական Եվրատեսիլ 2011> երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլում հաղթող ճանաչված Դալիթան մրցույթի օրն առողջական խնդիրներ ուներ:
Իրականում: Լուրը համապատասխանում է իրականությանը: Ըստ փոքրիկի, իրոք ինքն այդ օրերին առողջական խնդիրներ է ունեցել: -Ճիշտ է, ինձ մոտ գրիպոզ վիճակ էր, բայց փառք Աստծո, դա ինձ չխանգարեց ելույթ ունենալ, և իմ երգը հնարավորինս լավ ներկայացնել հանդիսատեսին, ինչի համար շնորհակալ եմ հենց իրենցից, ովքեր, ողջ երգիս ընթացքում, իրենց ջերմ հայացքներով, բուռն ծափահարություններով և բղավոցներով, ավելի էին ոգևորում և ուժ տալիս ինձ: Շատ ուրախ եմ հաղթանակիս համար, հուսամ, որ կարդարացնեմ բոլրիդ հույսերը, և այս տարի ևս հաղթանակը մերը կլինի:Հիշեցնենք, որ Դալիթան, ով արդեն երկրորդ անգամն էր մասնակցում <Մանկական Եվրատեսիլ> երգի մրցույթի նախընտրական փուլին (առաջին մասնակցության ժամանակ, նա լավագույն 5-ում էր, իսկ այս տարի արդեն, առավելագույն SMS ձայներով, և պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրությամբ հաղթող ճանաչվեց, և իրավունք ստացավ Հայաստանը ներկայացնել

<Մանկական Եվրատեսիլ 2011-ում>): Նա հանդես էր գալիս 12-րդ համարի ներքո, և իր <Welcom to Armenia> երգով  բոլոր հայրենակիցներին դարձի կոչ անում:- Քանի որ մրցույթն այստեղ` մեր երկրում է անցնելու, երգը գրելուց ուզում էի, որ մեր երկրի` Հայաստանի մասին լիներ: Ինձ օգնել է ուսուցչուհիս` Էմմա Ասատրյանը, իսկ այժմ ամեն ինչ անելու եմ երկիրս լավագույնս ներկայացնելու համար:Փոքրիկ երգչուհու հետ <Մանկական Եվրատեսիլ> մրցույթի շրջանակներում, բավականին  փորձառու թիմ է աշխատում: Երգի համահեղինակներ են` Դալիթան և  Էմմա Ասատրյանը, բեմական հագուստի հեղինակը` Լիլիթ Մարգարյանը, պարուսույցը` Նելլի Կարապետյանը: հավանաբար նաև այդ պատճառով է, որ նախորդ տարվա մեր մասնակից և հաղթող Վլադիմիր Արզումանյանը հայտնեց իր կարծիքը. <Կարող ա էս տարի էլ հաղթենք>: Հ.Գ. <Անի Քոչար փրոդակշն> ընկերությունը և <Ես> ամսագիրը, որ ամբողջ մրցույթի ընթացքում օժանդակել էր  Դալիթային, շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր այս օրերին եղան մեր և երգչուհու կողքին, և ակտիվորեն քվեարկեցին հենց նրա օգտին:
Best Blogger Tips

No comments:

Post a Comment

DALITA OFFICIAL FAN CLUB