Translate

Best Blogger Tips

ԴԱԼԻԹԱՆ <մանկական Եվրատեսիլ 2011>-ում

ԴԱԼԻԹԱՆ <մանկական Եվրատեսիլ 2011>-ում

Ինչ են խոսում: <Մանկական Եվրոտեսիլ 2011> երգի մրցույթին նախընտրական փուլում հայտ ներկայացրած երգչուհի Դալիթան հրաժարվել է մրցույթին  մասնակցել:
Իրականում: Լուրը չի համապատասխանում իրականությանը: Մենք խոսեցինք Դալիթայի հետ, ով էլ ժպտալով հերքեց բամբասանքը,- հակառակը հաղթելու եմ կիսաեզրափակչում և  ներկայացնելու եմ մեր երկիրը: (ժպտում է):

Հիշեցնենք, որ փոքրիկ երգչուհին, ում աջակցում է <Անի Քոչար Փրոդակշնը>,  նախընտրական փուլում հանդես կգա 12-րդ համարի ներքո: Մասնակիցների ելույթի համարները պարզ էր դեռևս սեպտեմբերի 10-ին, Դելֆինարյումում  տեղի ունեցած վիճակահանության ժամանակ: Համարներն ընտրելը վստահված էր դելֆիններին, որոնք էլ աշխույժ շոու-ծրագրի և փոքրիկ մասնակիցների երգերի ներքո ջրից  դուրս բերեցին մասնակիցների թվերով գունեղ գնդակները: Դելֆինները խոստումնալից երգչուհուն բաժին հանեցին 12 թիվը:

Ըստ Դալիթայի վիճակահանությունը շատ լավ է անցել, նա առաջին անգամ էր լինում Դելֆինարիումում, և շատ ուրախ էր, քանի որ ամեն ինչ արված էր երեխաների տրամադրությունը բարձրացնելու և վերջիններիս անմոռանալի օր պարգևելու համար:Սեպտեմբերի 17-ին տեղի կունենա <Մանկական Եվրատեսիլ 2011> մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը, Հ1-ի ուղիղ եթերով: Հենց այդ օրն էլ կարող եք քվեարկել Դալիթայի օգտին, ով հանդես կգա <Welcome to Armenia> երգով, և կոչ կանի սփյուռքահայությանը վերադառնալ հայրենիք:

Հ.Գ. Խոստումնալից երգչուհի ԴԱԼԻԹԱՅԻՆ, հայտնում ենք մեր աջակցությունը և խնդրում ակտիվ լինել  և հայաստանյան եզրափակչի օրը քվեարկել հենց ԴԱԼԻԹԱՅԻ օգտին. նա հանդես է գալու 12-ը: Կանխավ շնորհակալություն:
ESYES.AM Best Blogger Tips

No comments:

Post a Comment

DALITA OFFICIAL FAN CLUB